ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին, որն այժմ նախագահում է Անվանգության խորհրդում:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և անհապաղ բանակցությունների վերադառնալու վերաբերյալ հակամարտող կողմերին ուղղված կոչը»,- հայտնել է Աբարին:
Նա չի բացառել հակամարտող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման անցկացումը․ «Եթե դա անհրաժեշտ լինի, մենք կզրուցենքն Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ, որպիսի նրանք կարողանան փոխըմբռնման հասնել»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Արցախի հարցով հրավիրված փակ հանդիպմանը մասնակցել են անդամ 15 պետությունները: