Արցախը թուրքական արժույթը տանում է անկման

Թուրքական լիրան իջել է պատմական ցածր մակարդակի ՝ Արցախի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ֆոնին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Մոսկվայի ժամանակով ժամը 13: 20-ի դրությամբ դոլարը վաճառվում է 7,79 լիրայով:

Իրավիճակի սրումը ամբողջությամբ զրոյացրել է Թուրքիայի կենտրոնական բանկի ջանքերը, որոնք անցած շաբաթ երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեցին տոկոսադրույքը, և անմիջապես 8,25-ից հասցրեցին 10,25 տոկոսի: Այսպիսով, փորձ է կատարվել փրկել լիրան, որը անկում է ապրում։

Թուրքիայի համար իրավիճակը բարդանում է Սաուդյան Արաբիայի ղեկավարության դիրքորոշմամբ, որը, ըստ ԶԼՄ-ների, էմբարգո է սահմանել Թուրքիայից եկող բոլոր ապրանքների վրա, սպառնում է տուգանքներով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությույանը սեպտեմբերի 27-ին հայտարարել էր․ «Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել