Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․ «Որքան էլ Ադրբեջանում փորձում են լռեցնել սեփական հանրությանը և գերդոզավորված չափաբաժիններով քարոզել հաղթանակ, այնուամենայնիվ ադրբեջանցիների մոտ հարցերը շատանում են: Այսպես օրինակ, 2 օր է` Ադրբեջանը պնդում է, որ Մռավ լեռը նվաճվել է ադրբեջանական բանակի կողմից, մինչդեռ ադրբեջանցի օգտատերը պարզ հարց է բարձրացնում, թե ինչպես է ստացվում, որ «նվաճված» Մռավից հայերը կրակի տակ են պահում այդ լեռան լանջին գտնվող Նաֆթալանը ադրբեջանական բնակավայրը:
Հայկական բանակի հաջողության շարունակման դեպքում այսպիսի հարցերը շատանալու են: Ավելին, պատկերացրեք, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվելու Ադրբեջանի ռազմաքաղաքակամ ղեկավարությունը, երբ լիակատար ֆիասկո ապրի ռազմի դաշտում:
Միևնույն ժամանակ սա հորդոր է մեզ բոլորիս ոչ մի դեպքում չտարածել ադրբեջանական քարոզչությանը և վստահել բացառապես մեր պաշտոնական աղբյուրներին: Դուք այդպես մեծ օգնություն եք ցուցաբերում մեր հերոս տղերքին»:
