ՄԻԵԴ-ը հնարավոր է շուտով որոշում կայացնել Երևանի դիմումի վերաբերյալ

Եվրախորհուրդն ակնկալում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շուտով որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված միջանկյալ միջոցներ ձեռնարկելու Երեւանի դիմումի վերաբերյալ:

Այդ մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը:

«Դեռ չեմ կարող ասել, թե երբ կկայացվի որոշումն այդ դիմումի վերաբերյալ, բայց ակնկալում եմ, որ դա տեղի կունենա շուտով», – ընդգծել է Հոլթգենը:

ՄԻԵԴ կանոնադրության 39-րդ հոդվածի համաձայն, կողմերից մեկի խնդրանքով, դատարանը «կողմերին կարող է մատնանշել ցանկացած միջանկյալ միջոց, որն անհրաժեշտ կհամարի»: Միջանկյալ միջոցը՝ դա դիմումատուի կամ պաշտպանվող քաղաքացիների շահերին անուղղելի և էական վնաս հասցնելուն հանգեցնող գործողություններ ձեռնարկելու արգելք է հանդիսանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել