Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողներից է Հասմիկ Սմբատի Արզումանյանը, ծնված 1985 թվականին։
Պաշտպանության նախարարության կողմից 2017 թվականին հրապարակած տվյալներով կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում է 2014 թվականից:
Հրամանատարական կազմի գնահատմամբ ծառայության ընթացքում իրեն դրսևորում է որպես գրագետ, բանիմաց և կարգապահ զինծառայող:
Ծառայակիցները հատկապես կարևորում են կազմակերպչական մեծ ջիղի, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ է հեղինակում: