ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Նրա խոսքով ՝ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը:
«Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Եկեք տեսնենք ՝ կարո՞ղ ենք կասեցնել սրումը», – ասել է նա:
ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերին։ Ընտրություններում Թրամփի մրցակից Ջոն Բայդենը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ: Քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ իրադարձությունները կարող են վերաճել լայնամասշտաբ տարածաշրջանային բախման, ուստի Բայդենը դեէսկալացիայի կոչ է արել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:
Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։