«Սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը»․ Քիմ Քարդաշյան

Ամերիկյան հեռուստաատղ Քիմ Քարդաշյանն ինսթագրամյան իր էջի story բաժնում հրապարակում է արել՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հետ կապված վերջին իրադարձություններին։

«Լուրերն ապակողմնորոշում են․ սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը։ Դրան ուղեկցում է կանխատեսելի ապատեղեկատվական արշավ: Ադրբեջանն արգելափակել է սոցիալական լրատվամիջոցները՝ բացառությամբ պատերազմի քարոզչության: Միջազգային դիտորդները պետք է հետաքննեն սա և միջազգային քաղաքական ու դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն՝ իրավիճակի անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

Հեռուսատաաստղն իր գրառմամբ կոչ է արել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին՝ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, ինչպես նաև զգուշացնել Թուրքիային՝ Բաքու զինյալներ չուղարկել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել