Հոկտեմբերի 1-ից Թբիլիսիի, Քութաիսիի, Ռուսթավիի և Զուգդիդիի դպրոցների I-ից VI դասարանների աշակերտները դասապրոցեսը կշարունակեն դասասենյակներում, իսկ մնացած դասարանների աշակերտները կրթությունը կշարունակեն հեռավար մեթոդով:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Որոշումը կայացրել է Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը:
Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին հայտնել է, որ Փոթիում և Գորիում հոկտեմբերի 1-ից ուսուցումը դպրոցներում կշարունակվի բոլոր դասարանների աշակերտների համար։ Բացի այդ մշակել են ծրագիր, ըստ որի ծնողին հնարավորություն է տրվում նշված քաղաքներում որոշել, թե երեխան ինչ մեթոդով շարունակի ուսուցումը: Նրա խոսքով՝ ծնողները իրավունք ունեն ընտրել ինչպես հեռավար, այնպես էլ դպրոցներում սովորելու մեթոդները՝ դպրոցին համապատասխան դիմում ներկայացնելով:
Իսկ Աջարիայում սեպտեմբերի 25-ից կսահմանափակվի ռեստորանների և հանրային տրոնսպորտի աշխատանքը:
Համապատասխան որոշումը կայացրել է Վրաստանի կառավարության միջգերատեսչական խորհուրդը:
«Ժամը 22:00-ից Աջարիայում ռեստորանների աշխատանքը կսահմանափակվի, ինչպես նաև վաղվանից ամբողջովին կդադարի հանրային տրանսպորտի տեղաշարժը»,- հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:
Մեզվրիշվիլին հավելեց նաև, որ ռեստորանների սահմանափակումը վերաբերում է միայն գիշերային ժամերին, այսինքն ցերեկային ժամերին ռեստորանները կաշխատեն սովորական ռեժիմով, իսկ ժամը 22:00-ից մինչև լուսաբաց կարգելվի աշխատանքը: