Կրեմլը չի առաջադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին հինգշաբթի լրագրողներին տված հարցազրույցում ասաց Ռուսաստանի ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի մի խումբ հասարակական գործիչներ, այդ թվում ՝ գրող Սերգեյ Կոմկովը, հայտնել էին, որ ՌԴ նախագահին մրցանակի շնորհման վերաբերյալ դիմում են ուղարկել Նոբելյան կոմիտե: Դիմումը Օսլո էր ուղարկվել սեպտեմբերի 10-ին:
«Եթե այդպիսի որոշում կայացվի՝ հիանալի է, եթե ոչ, ապա ոչ մի արտառոց բան»,-նշել է Պեսկովը։