Արդեն զբոսնում եմ այգում՝ 3 չափս մեծ տաբատով, սովորում կառավարել մատներս, կանգնել մեկ ոտքի վրա․ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից

ՌԴ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից։ Առաջին բանը որ խնդրել է՝ դուրս գալ ծառաշատ մի տեղ։ Նա մանրամսներ է ներկայացրել իր վիճակի մասին․

«24 օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո (որից 16-ը՝ կոմայում) առաջին անգամ ինձ մոտեցրին հայելուն։ Այնտեղից ինձ էր նայում «Մատանիների տիրակալը» ֆիլմի հերոսը։ Եվ հավատացեք, դա էլֆ չէր։ Ես շատ վրդովվեցի, մտածում էի, որ ինձ երբեք դուրս չեն գրի։ Բայց բժիշկները շարունակում էին կատարել իրենց հրաշքը, ես աշխատել եմ ֆիզիոթերապևտի հետ, կերել եմ, փորձել ավելի շատ քնել (ամենամեծ խնդիրը՝ մինչ օրս)։ Վերջին օրերին ինձ նույնսիկ արդեն թույլատրում էին դուրս գալ ընդհանուր պատշգամբ՝ օրը 2 անգամ, 5 րոպեով։ Իհարկե, պատշգամբում ավելի շատ էր թախիծը․ եղանակը հրաշալի, արևը փայլում էր, ներքևում ինչ-որ այգի էր, ծառեր, իսկ ես պալատում եմ։

Եվ հա օրն եկավ, ուռա՜։ Հոսպիտալում 32 օր անց բժիշկները որոշեցին, որ հետագա վերականգողական բուժումը ստացիոնար բուժում չի պահանջում, այլ՝ անցում նորմալ կյանքին։ Քայլել, ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Սուզվել ամենօրյա առօրյայում։ Եվ հոպ, ես արդեն զբոսնում եմ այգում՝ 3 չափս մեծ տաբատով։ Առաջինը խնդրել եմ ինձ տանել ինչ-որ տեղ, որտեղ ծառեր կան։

Պլանները դեռ հասարակ են․ ֆիզիոթերապիա ամեն օր։ Հնարավոր է՝ վերականգնողական կենտրոն։ Կանգնել մեկ ոտքի վրա։ Ամբողջությամբ վերադաձնել մատների կառավարումը։ Պահել հավասարակշռություն։ Ծիծաղելի է, ես երազում էի սովորել կանգնել նավակից կապված լողատախտակի վրա ու սովորեցի դա այս ամառ։ Իսկ հիմա, ես սովորում եմ կանգնել մեկ ոտքի վրա։ Տարբեր ծիծաղելի կատակներ են հայտնվել։ Օրինակ, ես չեմ կարող նետել գնդակը ձախ ձեռքով։ Նույնիսկ բռնել կարող եմ, բայց նետել՝ ոչ։ Ուղեղն ուղղակի չի ցանկանում կատարել այդ շարժումը։ Կամ գրել ձեռքով։ Մինչ վերջերս չէր ստացվում տողով գրել, անընդհատ սյւոնակով էր ստացվում։ Կարճ ասած, վերականգնողական բուժում»։

Նավալին նաև շնորհակալություն է հայտնել «Շարիտե» կլինիկայի անձնակազմին՝ նշելով, որ նրանք արել են անհավանական աշխատանք։ Նա նշել է, թե մարդիկ չմտածեն հանկարծ, որ իրեն գրում են, ինքը գիտի և շնորհակալ է օգնության համար, ինչը շատ կարևոր է։

Նյարդահոգեբանի խորհրդով նա պետք է ժամանակ անցկացնի սոցցանցերում, գրի, կարդա, խաղա վիդեոխաղեր։

«Պետք է իմանալ, հիվանդանոցից կարո՞ղ եմ PS 5-ի դեղատոմս ստանալ»,-կատակել է Ալեքսեյ Նավալնին։

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել