Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանը նախագահ և փոխնախագահ է ընտրում: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ նախընտրելի թեկնածուներ չունի:
«9 դատավորներից բոլորն էլ հավակնում են լինել ՍԴ նախագահ: Այդ թվում Երվանդ Խունդկարյանը և Հրայր Թովմասյանը»,- ասաց Էդգար Շաթիրյանը:
Երվանդ Խունդկարյանն էլ ասել է, որ իր թեկանածությունը դեռևս չի շոշափվել Սահմանադրական դատարանում:
«Այն անձը, ով կընտրվի աշխատանքային նիստի ընթացքում, փակ, գաղտնի քվեարկությամբ, ուրեմն լուծումը կլինի օրենքի պահանջներին համապատասխան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երվանդ Խունդկարյանը:
Հիշեցնենք, որ դատավորները հնարավորություն ունեն ինքնաառաջադրվելու:
Դատավոր Արևիկ Պերոսյանն ասաց, որ ինքնառաջադրում իր կողմից չի լինելու, նախընտրելի թեկնածու ևս չունի:
Սահմանադարական դատարանի 9 դատավորներն ու հնարավոր նախագահներն են՝ Աշոտ Խաչատրյանը, Վահե Գրիգորյանը, Հրայր Թովմասյանը, Երվանդ Խունդկարյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Արաիկ Թունյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը 3 նորընտիր դատավոր ունի Արթուր Վաղարշյանը, Երվանդ Խունդկարյանը և Էդգար Շաթիրյանը: Նրանք ընտրվել են սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի քվեարկությամբ:
Նիստը տեղի կունենա ժամը 15:00-ին: