Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 6148-ով, որն առավելագույն ցուցանիշն է հուլիսի 18-ին ի վեր: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝ մեկօրյա աճը կազմել է 0.6 տոկոս: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 103 399-ի: Մեկօրյա տվյալների ամենացածր աճը գրանցվել է Չուկոտսկի, Սմոլենսկի մարզերում և Չեչնիայում, Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Թաթարստանում:
Մոսկվայում արձանագրվել է վարակման 860 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 241, Մոսկվայի մարզում՝ 188, Ռոստովի մարզում՝ 178: Ներկա պահին Ռուսաստանում բուժում է ստանում 174 624 մարդ: Համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 19 418 մարդ: