Սեպտեմբերի 19-ին Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը 430 է, որից 415-ը ձերբակալվել են Մինսկում:
Այս մասին տեղեկացնում է Բելառուսի ներքին գործերի նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Շաբաթ օրը Մինսկում անցկացվել է «կանանց քայլերթ», որն ուղեկցվել է բազմաթիվ ձերբակալություններով:
«Ամբողջ երկրում բերման է ենթարկվել 430 մարդ, Մինսկում ՝ 415: Նրանցից 385-ը ազատ են արձակվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանրապետության ողջ տարածքում անցկացվող 11 բողոքի ակցիաների մասնակիցների ընդհանուր թիվը չի գերազանցել 900 մարդը: