Մահացել է ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ Ռութ Բեյդեր Գինսբուրգը

Երեկ երեկոյան, Վաշինգթոնի իր տանը, ենթաստամոքսային գեղձի մետաստատիկ քաղցկեղից առաջացած բարդությունների հետևանքով,  մահացել է դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգը։ Այս մասին տեղեկանում ենք Գերագույն դատարանի պաշտոնական կայքից։

Նա 87 տարեկան էր։ Գինսբուրգը Գերագույն դատարանի դատավոր է նշանակվել 1993 թ․-ին նախագահ Քլինթոնի կողմից։ Նա դատարանում նշանակված երկրորդ կինն էր և այնտեղ ծառայել է ավելի քան 27 տարի:

ԱՄՆ Գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտս Կրտսերը Գինսբուրգի մասին ասել է․ «Մեր ազգը պատմական նշանակություն ունեցող իրավաբանի կորցրեց: Կորցրել ենք Գերագույն դատարանի մեր սիրելի գործընկերոջը: Այսօր մենք սգում ենք, բայց վստահ ենք, որ ապագա սերունդները կհիշեն Ռութ Բեյդեր Գինսբուրգին այնպիսին, ինչպես մենք գիտեինք նրան․ արդարության անխոնջ ու վճռական մարտիկ»։

Դատավոր Գինսբուրգը ծնվել է 1933 թվականի մարտի 15-ին, Բրուքլինում, Նյու Յորք: 1954-ին ամուսնացել է Մարտին Դ. Գինսբուրգի հետ։ Բակալավրի աստիճան է ստացել Քորնելի համալսարանում, սովորել է Հարվարդի իրավաբանական դպրոցում և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան, Կոլումբիայի իրավաբանական դպրոցից:

1961-1963 թվականներին Կոլումբիայի միջազգային դատավարության իրավաբանական դպրոցի գիտաշխատող էր, այնուհետև ծրագրի տնօրենի տեղակալ: 1963-1972 թվականներին Ռութգերսի համալսարանի իրավունքի դպրոցի և 1972-1980 թվականներին Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցի իրավունքի պրոֆեսոր էր, իսկ 1977-1978 թվականներին եղել է Կալիֆորնիայի Սթենֆորդի Վարքի գիտությունների առաջատար ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող:

1971-ին կարևոր դերակատարություն ունեցավ Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության Կանանց իրավունքների նախագիծը կյանքի կոչելու գործում`1973-ից 1980 թվականներին աշխատելով ACLU-ում (Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միություն) որպես գլխավոր խորհրդական, իսկ 1974-ից 1980 թվականներին` Տնօրենների ազգային խորհրդի գլխավոր խորհրդական: 1980-ին նշանակվել է Կոլումբիայի շրջանի Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանի դատավոր:

Դատարանում աշխատելու ժամանակ դատավորը գրել է «Իմ սեփական խոսքերը» (2016), իր ելույթների և զեկույցների հավաքածուն:

Մասնավոր հուղարկավորությունը տեղի կունենա Առլինգթոնի գերեզմանատանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել