Մենք ունենք մարդու կողմից երբևէ ստեղծված ամենահզոր զենքը․ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը ստեղծել է հիպերձայնային զենքեր, որոնց մասին տեղակատվություն ստացել է ԱՄՆ-ից։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 18-ին կրկին պնդել է, որ Ռուսաստանը ստեղծել է  հիպերձայնային զենք, որի տեխնոլոգիաների  մասին տեղեկատվությունը ստացել է Բարաք Օբամայի վարչակազմից։

«Գիտեք, նրանք ունեն  գերարագ հիպերձայնային հրթիռ։ Այն հինգ անգամ ավելի արագ է, քան սովորական հրթիռը: Բայց մենք ունենք մի հրթիռ, որը զարգացնում է շատ ավելի մեծ արագություն», – նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Մինեսոտա նահանգում հայտարարել է Թրամփը։

«Բայց Ռուսաստանը այդ տեղեկատվությունը ստացել է Օբամայի վարչակազմից, Ռուսաստանը առևանգել է այդ տեղեկատվությունը: Դուք գիտեի՞ք այդ մասին, գիտեի՞ք: Ռուսաստանը ստացել է այդ տեղեկատվությունը, ապա ստեղծել է հրթիռը», – պնդել է Ամերիկայի առաջնորդը:

Թրամփը նաև կրկնել է, որ Միացյալ Նահանգները տիրում է աշխարհի ամենահզոր զենքին ՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը: 

«Ես պարզապես ասում եմ, որ մենք ունենք աշխարհի ամենահզոր զենքը, և ես նույնիսկ չեմ պատրաստվում ասել, թե դա ինչ տեսակի զենք է: Ավելի լավ է այդ մասին չիմանաք: Եվ Աստված չանի, որ մենք երբևէ ստիպված լինենք օգտագործել այն: Բայց մենք ունենք մարդու կողմից երբևէ ստեղծված ամենահզոր զենքը», – ասել է  նախագահը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել