Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Բելառուսի, Ղազախստանի և Ղըրղզստանի հետ՝ սեպտմբերի 21-ից: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Հանդիպման արդյունքներով որոշում կայացվեց փոխադարձ հիմքերով միջազգային թռիչքները վերսկսել սեպտեմբերի 21-ից Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղըրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ», – նշում է աղբյուրը։
Բացի այդ, Ռուսաստանը կվերսկսի միջազգային թռիչքները Հարավային Կորեայի հետ սեպտեմբերի 27-ից:
«Հանդիպումից հետո որոշում կայացվեց փոխադարձ հիմքերով միջազգային թռիչքները վերսկսել սեպտեմբերի 27-ից` Հարավային Կորեայի (Սեուլ) հետ », – հայտնեցին նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի գործառնական շտաբից՝ նշելով, որ թռիչքները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ: