Ալեքսեյ Նավալնին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Բլոգեր Ալեքսեյ Նավալնին առաջադրվեց Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նյու Ջերսիի Ռատգերս համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևը:

Ըստ նրա, դա արվել է «Ռուսաստանով զբաղվող ճանաչված համալսարանների մի շարք գիտնականների կողմից»:

Երոֆեևը կարծում է, որ այս գաղափարը «պետք է լայն արձագանք գտնի»:

Նշենք, որ վերջինս որևէ գիտնականի անուն չի հրապարակել:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել