Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մշակել է օրինագիծ, որը թույլ կտա Եվրասիական տնտեսական միության երկրներից միգրանտներին աշխատել Ռուսաստանում որպես վարորդ՝ օգտագործելով ազգային վարորդական իրավունքի վկայականը:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կարգավորող իրավական ակտերի նախագծերի դաշնային կայքում՝ գրում է Gazeta.ru-ն:
Այսպիսով, օրինագիծը փոփոխություններ է մտցնում «Ճանապարհային անվտանգության մասին» դաշնային օրենքում և բացառում տրանսպորտի կառավարման սահմանափակումները «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաև այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությամբ սահմանվում է ռուսաց լեզվի օգտագործումը որպես պետական կամ պաշտոնական լեզու»:
Նախաձեռնության տեքստի համաձայն՝ միության անդամ պետությունների վարորդական իրավունքը վավեր կճանաչվի Ռուսաստանում աշխատանքի անցնելիս ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար: