Հայտնի Է դարձել կորոնավիրուսն ամբողջությամբ չեզոքացնող միջոցը. գիտնականներ

Գիտնականները գտել են այն ամենափոքր սպիտակուցային միացությունը, որը չեզոքացնում Է SARS-CoV-2 վիրուսը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Cell հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի Փիթսբուրգի համալսարանի մասնագետներն անցկացրել են հարյուր միլիարդ պոտենցիալ մոլեկուլների արագ անալիզ, որոնք կարող են կապակցվել կորոնավիրուսային S-սպիտակուցի հետ, որը մասնակցում Է պաթոգենով վարակմանը: Արդյունքում գիտնականները գտել են լիաչափ հակամարմնից տասն անգամ փոքր սպիտակուցային միացություն, որը, միաձուլվելով իմունոգլոբուլինի մի մասի հետ, առաջացնում Է Ab8 պատրաստուկը եւ ձեռք Է բերում լիաչափ հակամարմնի ֆունկցիաներ:

Հետագա գիտափորձերը ցույց են տվել, որ AB8-ի նույնիսկ ամենափոքր չափաբաժինները զգալիորեն նվազեցրել են վիրուսային մասնիկների քանակությունը կորոնավիրուսով վարակված լաբորատոր կենդանիների մոտ:

Գիտնականները նշում են, որ մոլեկուլի փոքր չափը մեծացնում Է հյուսվածքներում դիֆուզիայի նկատմամբ նրա ունակությունը, օգնում Է ավելի լավ չեզոքացնել վիրուսը, ինչպես նաեւ թույլ Է տալիս պատրաստուկը ներմուծել ինհալացիոն եղանակով: Բացի այդ, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ պատրաստուկը չի կպչում մարդու բջիջներին, ինչը թույլ Է տալիս նվազեցնել բացասական կողմնակի Էֆեկտները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել