Վրաստանում կորոնավիրուսով վարակման 170 դեպք է գրանցվել

Վրաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 170 դեպք: Ապաքինված պացիենտների մասին դեռևս որևէ տեղեկություն չկա, թիվը չի փոխվել: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 2562 է, ապաքինմանը` 1369:

Այս մասին տեղեկանում ենք «Ալիք Մեդիա» լրատվական կայքից:

Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6633 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել