Պետդումայի որոշ պատգամավորներ կամավորներ են դարձել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը փորձարկելու համար, այս մասին ասել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Կան պատգամավորներ, ովքեր միացել են կամավորների խմբին: Գիտեք, որ փորձի շրջանակներում կա այդպիսի խումբ, այն ներառում է մի քանի հազար մարդ: Պատգամավորների մի մասը գրանցվել է որպես կամավոր և պատվաստվելու է», – ասաց Վոլոդինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: