Թբիլիսիում և Վրաստանի մնացած խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը: Ինչպես նշել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ Թբիլիսիում, Գորիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Զուգդիդիում և Փոթիում ուսումնական գործընթացը հետաձգվել է 2 շաբաթով:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
«Նշված քաղաքներում բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում ուսումնական պրոցեսը կսկսվի հոկտեմբերի 1-ից», – ասել է Գախարիան: