Լիբանանի նախագահը ենթադրել է, թե ինչի պատճառով կարող էր հրդեհ առաջանալ Բեյրութի նավահանգստում

Բեյրութի նավահանգստում հրդեհը կարող էր առաջանալ կանխամտածված հրկիզման պատճառով, հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Գերագույն անվտանգության խորհրդի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ աշխատանքի նախարար Միշել Նաջարը հայտարարել էր, որ հրդեհի պատճառ կարող էր լինել վերանորոգման աշխատանքների ընթացքում անկյունահղկիչի (болгарка) անզգույշ օգտագործումը:

«Այսօր տեղի ունեցած հրդեհը կարող էր լինել կանխամտածված դիվերսիայի կամ տեխնիկական սխալի կամ անփութության և անտեսման պատճառով»,-նշել է Աունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել