Նավալնին կարող է վերհիշել ինքնաթիռում իր հետ կատարվածի մանրամասները

Ալեքսեյ Նավալնին ամբողջապես գիտակցության է եկել, կարող է խոսել և վերհիշել ինքնաթիռում իր հետ կատարվածի մանրամասները, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Spiegel-ին։

Նավալնիի առողջական վիճակը շարունակում է լավանալ, շուտով նա կկարողանա ընդունել նաև հյուրեր (այժմ նրան տեսնում են միայն բժշիկները և կինը)։

Ավելի վաղ Spiegel-ը՝ վկայակոչելով իր սեփական տեղեկություններին, հայտնել էր, որ Բեռլինի ոստիկանությունը մեծացրել է Ալեքսեյ Նավալնիին «Charite» կլինիկայում հսկող աշխատակիցների թիվը՝ նոր հարձակման սպառնալիքի վտանգի պատճառով: Միևնույն ժամանակ, РИА Новости-ին քաղաքային ոստիկանությունից հայտնել են, որ չգիտեն, թե որտեղից Spiegel-ին այս տեղեկությունը:

Իր հերթին, Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը Twitter-ում գրել է, որ նրա վիճակի մասին տեղեկությունները «չափազանցված են և բազմաթիվ փաստական ​​անճշտություններ են պարունակում»:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել