Վերջին օրերին Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի ավելացումից հետո, կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի քանի սահմանափակող որոշում է կայացրել, որոնցից երկուսը ուժի մեջ են մտնում այսօրվանից:
Այս մասին գրում է Aliq.ge-ն:
Այսպիսով, սեպտեմբերի 10-ից, Վրաստանում արգելվում է ծնունդներ, հարսանիքներ, թաղման և այլ ծիսական արարողություններ անցկացնել: Արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն:
Ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում։ Վերոնշյալ հասարակական միջոցառումների մասնակիցների քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:
Երկրորդ արգելքը, որը այսօրվանից ուժի մեջ է մտնում, բաց տարածքներում սպորտային և մշակութային միջոցառումների վրա տարածվող արգելքն է: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բաց տարածքներում 200 հոգուց ավել մարդու մասնակցությամբ սպորտային և մշակութային միջոցառումներ անցկացնելն այսօրվանից արգելվում է:
Կառավարության հայտարարության համաձայն՝ կանոնակարգերը չպահպանելու համար կգործեն համապատասխան պատժամիջոցներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում