«Մուգ հագուստով մարդիկ» են հայտնվել Լուկաշենկոյի նստավայրի տանիքում

Մուգ հագուստով մոտ տասը մարդ է հայտնաբերվել Անկախության պալատի տանիքում ՝ Մինսկում Բելառուսի նախագահի նստավայրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալության թղթակցի խոսքերով, տանիքում գտնվող մարդիկ հեռադիտակով հետևում են պալատի մոտակայքում տիրող իրավիճակին, որտեղ ժամանում են ցուցարարները։

Tut.by պորտալը նույնօես հայտնում է Բելառուսի նախագահի նստավայրի տանիքում գտնվող մարդկանց մասին:

Կիրակի ժամը 14.00-ին (Երևանի ժամանակով 15։00) Բելառուսի քաղաքներում սկսվել է «միասնության երթը», որի մասին նախօրեին հայտարարել էր նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Մինսկում քաղաքի տարբեր հատվածներից ցուցարարները շարժվել են դեպի կենտրոն ՝ Անկախության հրապարակ:

Որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել