Ռուսաստանը ևս 3 երկրի հետ վերսկսում է թռիչքները

Ռուսաստանը վերսկսում է թռիչքները դեպի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և դեպի Մալդիվներ։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ին՝ հղում անելով ՌԴ նախարարների կաբինետին։

«Վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարարկան է ստորագրել հետևյալ երկրների հետ միջազգային չվերթների փոխադարձ վերականգնման մասին. Եգիպտոս (Կահիրե)՝ շաբաթական երեք թռիչք։ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ շաբաթական երկու թռիչք։ Մալդիվների Հանրապետություն (Վելանայի օդանավակայան)՝ շաբաթ », – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ որոշումը կայացվել է օպերատիվ շտաբի կողմից ՝ հիմնվելով նախապես սահմանված չափանիշների վրա։ Դրանք են՝ 100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսային վարակի միայն 40 նոր դեպք, 14 պչրվա ընթացքում դեպքերի օրական աճ 1 տոկոսից ոչ ավելի և վարակի տարածում յոթ օրվա ընթացքում ոչ ավելի, քան 1 միավոր։

Բացի այդ, Շվեյցարիայի հետ օդային երթևեկության հաճախականությունը կհասնի շաբաթական չորս թռիչքի.  «Աերոֆլոտի» երկու չվերթ Մոսկվա – ժնև – Մոսկվա չվերթով և երկու թռիչք Swiss Air-ի կողմից՝ Ցյուրիխ – Մոսկվա – Ցյուրիխ չվերթով: Նախկինում դրանք կատարվում էին շաբաթը մեկ անգամ:

Ավելի վաղ Թուրքիան, Աբխազիան, Տանզանիան, Չեռնոգորիան, Խորվաթիան, Բելառուսը, Մեծ Բրիտանիան, Սերբիան, Բուլղարիան, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը և Մեքսիկան իրենց սահմանները բացեցին ռուսների համար:
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուրն ունի մուտքի իր կանոնները. Որոշ տեղերում բավական է ապացույցներն  այն մասին, որ ուղևորը չունի COVID-19, որոշ տեղերում  պահանջվում է երկշաբաթյա կարանտին: Բացի այդ, ոչ բոլոր երկրներ է հնարավոր հասնել ինքնաթիռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել