Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ զանգվածային պատվաստման հավանական ժամկետը։ Ներկայում կլինիկական փորձարկման փուլում է ավելի քան 20 պատվաստանյութ, իսկ ինչ վերաբերում է զանգվածային պատվաստմանը, ապա այն կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա կեսին: Այս մասին հայտնել է ԱՀԿ փոխնախագահ Սումիա Սվամինաթանը, հայտնում է dw.com կայքը:
Նա հույս է հայտնել է, որ ներկայում փորձարկվող պատվաստանյութերից որոշներն արդյունք կտան: Մասնագետը նաև անդրադարձել է ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում հակամարմինների անհետացման հարցին՝ նշելով, որ դա դեռևս ձեռքբերովի իմունիտետի լիակատար բացակայության ապացույց չէ: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ առաջինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստանան աղքատ երկրները և բուժաշխատողներն ու ռիսկային խմբերի ներկայացուցիչները: