Հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող կտեղադրվի

Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում է հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրմանը համաձայնություն տալու մասին որոշումը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31–ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2 րդ կետը.

Երևանի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Իսրայելյան հ.37 շենքի հարևանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու համար»:

Հուշակոթողի վրա կլինեն հետևյալ գործիչների անուն ազգանունները.

1. Ելենա Արարատովա ՀՀ ժողովրդական արտիստ
2. Սվետլանա Գրիգորյան ՀՀ ժողովրդական արտիստ
3. Ալեքսանդր Գրիգորյան ՀՀ ժողովրդական արտիստ
4. Վահրամ Եղշատյան ՀՀ ժողովրդական արտիստ
5. Ազատ-Մարիամ Զուլումյան ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
6. Վաղարշակ Էլիբեկյան Վրաստանի ժողովրդական նկարիչ
7. Լևոն Թուխիկյան ՀՀ ժողովրդական արտիստ
8. Վանուշ Խանամիրյան ՀՀ ժողովրդական արտիստ
9. Մայիս Կարագյոզյան ՀՀ վաստակավոր արտիստ
10. Անժիկ Հակոբյան ՀՀ վաստակավոր ժուռնալիստ
11. Ռուբեն Հովսեփյան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
12. Վարդան Հովսեփյան ՀԽՍՀ սպորտի վաստակավոր մարզիչ
13. Նար Հովհաննիսյան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
14. Մելինե Համամջյան ՀՀ ժողովրդական արտիստ
15. Էդուարդ Ղազարյան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
16. Ֆրունզե Մկրտչյան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
17. Աշոտ Մելքոնյան ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
18. Վերջալույս Միրիջանյան ՀՀ վաստակավոր արտիստ
19. Ալբերտ Յավուրյան ՀՀ ժողովրդական արտիստ
20. Արա Շիրազ ՀՀ ժողովրդական նկարիչ
21. Սոս Սարգսյան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
22. Գուսան Շահեն Սարգսյան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
23. Ալբերտ Սարգսյան ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
24. Սուրեն Սաֆարյան ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
25. Վարուժան Վարդանյան ՀՀ վաստակավոր նկարիչ
26. Ալեքսանդր Պետրոսյան ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պատվավոր երկաթուղային»,- նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել