Լուկաշենկոն կրկին հայտնվել է զենքը ձեռքին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հայտնվել է զենքը ձեռքին: Այս լուսանկարը հրապարակել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղարը, երբ «ՌԻԱ Նովոստի»-ն հետաքրքրվել է, թե որտեղ է այժմ նախագահը:

Նշենք, որ այսօր հարյուրավոր մարդիկ էին հավաքվել նախագահական նստավայրի առջև: Ցուցարարների հիմնական մասը մեկ ժամից ավել անցկացրեց այնտեղ և անձրևի պատճառով հեռացավ:

Ավելի վաղ, օգոստոսի 23-ին Пул первого տելեգրամյան հեռուստաալիքը հրապարակել էր մի տեսանյութ, որում Լուկաշենկոն ուղղաթիռից դուրս էր գալիս ձեռքին՝ ինքնաձիգ: Ավելին, ավտոմատը պահեստատուփ չի ունեցել (մագազին): Նրա հագին զրահաբաճկոն է եղել։

Ավելի վաղ ընդդիմությունը, որը բողոքի ցույց էր անում «Մինսկ` հերոս քաղաք» տաղավարի մոտ, ուղևորվել էր դեպի Լուկաշենկոյի նստավայր` Անկախության պալատ, բայց շարժումը արգելափակվել էր ոստիկանության և հատուկ տեխնիկայի միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել