Արաբական Միացյալ Էմիրությունները Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում սեպտեմբերին չվերթների վերսկսման վերաբերյալ։ Ղրղըզստանը, Ղազախստանը և Հայաստանը նույնպես պատրաստակամություն են հայտնել ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել աշնան սկզբին, «Ինտերֆաքս-Տուրիզմ» գործակալությանը հայտնել է ավիացիոն շրջանակներին մոտ կանգնած աղբյուրը:
«Բանակցություններ են ընթանում ԱՄԷ-ի ավիացիոն իշխանությունների հետ: Նրանք պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը: Տեղեկություններ կան նաև Ղրղզստան, Ղազախստան և Հայաստան չվերթները վերսկսելու մասին», -նշել է լրատվամիջոցի աղբյուրը։
Ինչ վերաբերում է ԱՄԷ-ին, էմիրությունների ավիացիոն իշխանությունները մտադիր են մինչև սեպտեմբերի կեսը լիովին վերսկսել օդային երթևեկությունը Ռուսաստանի հետ։
«Արաբական Միացյալ Էմիրությունների երկու ավիաընկերություններ բանակցություններ են վարում Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների հետ, հնարավոր է, որ ավիափոխադրումը վերսկսվի սեպտեմբերի կեսերին: Սա լավ նորություն է զբոսաշրջիկների համար, քանի որ ձմռանը նրանք կկարողանան ծով մեկնել, երբ ավարտվի Թուրքիայում լողափերի շրջանը», – բացատրեց աղբյուրը:
Աղբյուրը հայտնել է նաև, որ սեպտեմբերին Ֆրանսիա և մի շարք այլ երկրներ թռիչքների վերսկսումը, ինչի մասին հաղորդվել էր այս շաբաթ լրատվամիջոցների կողմից, քիչ հավանական է:
Նա ավելացրեց, որ այս պահի դրությամբ, այլ ուղղություններով, օդային երթևեկությունը կվերսկսվի շվեյցարական սկզբունքի համաձայն. մի շարք կատեգորիաների քաղաքացիների համար (բնակության իրավունք ունեցող անձինք, քաղաքացիություն ունեցող, բուժման նպատակով մեկնողներ), հնարավոր է` որոշ սահմանափակումներով: