Գերմանիայում 50 եվրո տուգանք է նշանակվել՝ դիմակ չկրելու համար

Գերմանիայի ողջ տարածքում, բացառությամբ մեկ շրջանի, 50 եվրո տուգանք է նշանակվել՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ չկրելու համար, հինգշաբթի հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Interfax-ը։

«Վերջին ամիսներին վարակի տեմպերն աճել են: Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում: Դրա համար պետք է վերանայել մեր ռազմավարությունը», – ասել է կանցլերը լրագրողներին Գերմանիայի 16 դաշնային շրջանների ղեկավարների հետ ժամեր շարունակ բանակցելուց հետո:

«Մենք պայմանավորվել ենք բոլոր շրջաններում ներմուծել նվազագույն տուգանք 50 եվրո, բացառությամբ Սաքսոնիա-Անհալթի», – ասել է կանցլերը:

Կոչ է արվել նաև հրաժարվել ճգնաժամային շրջաններ զբոսաշրջային ուղևորություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել