Ուկրաինան մտադրություն ունի փակել սահմաններն  օտարերկրացիների համար

Ուկրաինայի կառավարությունը, մտադիր է մինչև սեպտեմբերի վերջ փակել պետական ​​սահմանը օտարերկրացիների համար, ասել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը: Այս մասին հայտնում է RiaNovosti-ն։

Նա նշել է, որ այդ որոշումը կայացվել է կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված իրավիճակի պատճառով:

Թույլատրվելու է մուտք գործել երկրի տարածք միայն նրանց, ովքեր ունեն բնակության թույլտվություն, միջազգային կամ մարդասիրական առաքելությունների անդամ են:

«Երկար ցուցակ կա», – ասել է  Շմիգալը:

Վերջին տվյալների համաձայն, Ուկրաինայում համաճարակի ժամանակ մոտ 110 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 2354 մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել