Ռուսաստանի իշխանությունները քննարկում են թռիչքների արգելքի վերացումը ևս յոթ երկիր համար։ Դրանք են՝ Ֆրանսիան, Հունգարիան, Մալթան, Կիպրոսը, Հորդանանը, Եգիպտոսը (միայն Կահիրե) և Չինաստանը (միայն Շանհայ): Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։
Օգոստոսի 18-ին օդային տրանսպորտի դաշնային գործակալության և Ռոսպոտրեբնադզորի գործառնական շտաբի նիստում հանձնարարվել է մշակել այդ երկրների հետ օդային երթևեկության բացման ծրագիրը
Միևնույն ժամանակ, ռուսական ավիաընկերություններից մեկում «Իզվեստիայի» աղբյուրը ենթադրել է, որ չվերթները դեպի Ֆրանսիա, Հունգարիա և Մալթա, ինչպես նաև Շվեյցարիայի դեպքում, կկազմակերպվեն միայն այն ուղևորների համար, որոնք ունեն նշված երկրներում բնակության կամ աշխատանքի թույլտվություն, կամ պետք է այցելեն բժշկական հաստատություններ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Ռուսաստանի կառավարությունը մարտի 27-ից դադարեցրել է կանոնավոր չվերթները արտերկիր: Օգոստոսին Ռուսաստանը վերսկսեց թռիչքները Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Տանզանիայի, Շվեյցարիայի և Չեռնոգորիայի հետ: