Nexta-ն հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով թռչում Մինսկի վրայով: Կադրերում երևում է, որ նա դիմում է օդաչուին. «Ավելի մոտ, ավելի մոտ պողոտային»:
Լուկաշենկոն փորձում է տեսնել Մինսկի փողոցներում գտնվող ցուցարարներին: Այդ պահին նրա որդին ՝ Կոլյան, զրահաբաճկոն է հագնում:
Լսվում է որդու ձայնը, որը հարցնում է. «Դե, որտե՞ղ են նրանք»: «Նրանք փախան։ Իմացան, որ դու լինելու ես»,-պատասխանում է Լուկաշենկոն:
Ավելի վաղ հրապարակված տեսանյութում երևում էր, որ Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարում Անկախության պալատում, հանրապետության ղեկավարը նրանից դուրս է գալիս ինքնաձիգով։
Այսօր ՝ օգոստոսի 23-ին, Մինսկում անցկացվել է բազմամարդ բողոքի ակցիա: Tut.by- ի փոխանցմամբ՝ դրան մասնակցել են ավելի քան հարյուր հազար մարդ: