Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 23 միլիոնը

Կորոնավիրուսով վարակակիրների թիվն աշխարհում անցել է 23 միլիոնը, իսկ զոհերի թիվը հատել է 800 հազարի շեմը: ԱՄՆ-ում վարակված է 5 միլիոն մարդ, զոհերի թիվը շուրջ 180 հազար է: Մահացության ցուցանիշներով ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը վերջին շրջանում կտրուկ աճում է նաև եվրոպական երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Չեխիայում, Իտալիայում: ՌԴ-ում ևս վերջին օրերին ավելացել է վարակակիրների թիվը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել