Պաշտպանի ճառը դատավոր Գագիկ Պողոսյանը լսում էր փակ աչքերով

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ, լսեց ամբաստանյալ Սարգիս Հակոբյանին առաջադրված` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնել է տուժողի մահը Քր. օրենսգրքի հոդվածով պաշտպանի ճառը:

Ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը դատարանում չի ընդունել իր մեղքը: Նրա խոսքով` ինքը կապ չունի տուժող Հովիկ Գևորգյանի սպանության հետ:

Ըստ մեղադրանքի` նա 2011թ. հունվարի 26-ին ժամր 16.30-ից մինչև 18.00-ն րնկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում, գործով չպարզված վայրում, փոխառությամբ վերցրած գումարր չվերադարձնելու կապակցությամբ վիճաբանել է Հովիկ Գևորգյանի հետ, որի ընթացքում Սարգիս Հակոբյանր ոտքերով և ձեռքերով ծեծի է ենթարկել նրան, դիտավորությամբ Հովիկ Գևորգյանի առողջությանր պատճառել ծանր վնաս: Ավելի ուշ` ծեծի հետևանքով Հովիկ Գևորգյանր 2011թ. փետրվարի 1-ին «Արմենիա» ՀԲ կենտրոնում մահացել է։ Նշենք, որ Հովիկ Գևորգյանը նախկինում մի քանի անգամ դատված է եղել:

Պաշտպանը ճառում անդրադարձավ տուժողի նախկին կնոջ նախաքննական և դատարանում տված ցուցմունքներին, որը դատախազության հիմնական ապացույցն էր Սարգիս Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու:

Տուժողի այրին նախկինում ցուցմունք էր տվել այն մասին, որ տուժողն իր մահից առաջ, իր այն հարցին, թե ով է «այդ օրը գցել իրեն», պատասխանել է՝ «Սարգիսը»:

Մինչդեռ դատարանում՝ դատական նիստի ժամանակ, կինը նշել է, որ իրականում հանգուցյալը չի ասել «Սարգիս», այլ տուժողի պատասխաններից «Սասուն» է հասկացել: Ըստ պաշտպանի ճառի` դատախազությունում էլ համոզել են, որ Սարգիս է, ոչ թե Սասուն:

Կինն իր ցուցմունքների միջև առկա հակասությունը բացատրել է այն հանգամանքով, որ նա իր ամուսնու ծանոթներից ճանաչել է միայն Սարգսին, իսկ Սասուն անունով մարդու չի ճանաչել, ուստի հասկացել է, որ հանգուցյալը նկատի է ունեցել Սարգսին:

Տեղեկացնենք, որ գործով վկա ճանաչված Վրաստանի Հանրապետության քաղաքացի Մամուկու Շավոյի Խիզանաշվիլին նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել այն մասին, որ ամբաստանյալը, գնալով Վրաստան՝ իր մոտ, հայտնել է, որ ունեցել է խնդիրներ և վեճ տուժողի հետ:

Իսկ դատարանին Խիզանաշվիլին հայտնել է, որ իրականում ամբաստանյալը նման բան չի ասել իրեն և, որ նախկինում տված ցուցմունքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ իրեն այն ժամանակ այդպես հորդորել է գրել Վրաստանի դատախազության քննիչը: Նախաքննական ցուցմունքի ժամանակ ներկա են եղել նաև Հայաստանից եկած երկու քննիչներ:

Սարգիս Հակոբյանի պաշտպանի ճառը դատավոր Գագիկ Պողոսյանը լսում էր փակ աչքերով: Դատական կարգադրիչներից մեկի աչքը ևս կպել էր ճառի ժամանակ:

Գործով դատավճիռը դատարանը կհրապարակի վաղը:

Նունե Հովսեփյան

Լուսանկարը` court.am

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել