Ո՞ր երկրներն են ճանաչել Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները. ցանկ

Ո՞ր երկրներն են ճանաչել Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքները, որոնք՝ ոչ: Ցանկը ներկայացնում է Meduza-ն։

Կանադայի և Իռլանդիայի արտգործնախարարները օգոստոսի 17-ին հայտարարեցին, որ չեն ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթեց վեցերորդ անգամ:

Քվեարկության արդյունքները մերժվել են նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների կողմից: Միևնույն ժամանակ, հետխորհրդային մի շարք երկրների ղեկավարները, ներառյալ Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը, Թուրքիան, Սիրիան, Վիետնամը, Վենեսուելան և Նիկարագուան, շնորհավորեցին Լուկաշենկային ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Բելառուսի բնակիչներից շատերը համաձայն չեն քվեարկության պաշտոնական արդյունքների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել