«Մինսկ – հերոս քաղաք» տաղավարի մոտ տեղի է ունենում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդդիմադիրների մեծ հավաք։ Տարբեր լրատվամիջոցների գնահատականներով, հավաքին մասնակցում է 60-ից 100 հազար մարդ: Այս մասին հայտնում է Meduza-ն։
Լուկաշենկոյի դեմ զանգվածային ցույցեր են ընթանում նաև Բելառուսի այլ քաղաքների կենտրոնական հրապարակներում:
Ավելի վաղ Մինսկի Անկախության հրապարակում ավարտվել էր Լուկաշենկայի սատարմանը նվիրված հավաքը: Ըստ տարբեր գնահատականների, հրապարակում հավաքվել է 50-ից 70 հազար մարդ:
Տեսանյութը՝ այստեղ