Այսօր գիշերը Լոնդոնում մահացել է Այսուլթան Նազարբաեւը, հաղորդում է Zakon.kz-ը։ Մահվան պատճառը պարզվում է․ նախնական տվյալներով՝ սրտի կանգն էր։
Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն։ Այսուլթան Ռախաթովիչը 30 տարեկան էր։
Նա Ղազախստանի նախագահի ավագ դստեր որդին էր։
Սովորում էր Ասթանայի միջազգային քոլեջում, ինչպես նաեւ Ավստրիայում՝ «Ամերիկյան միջազգային դպրոցում»։ 2010 թվականին ավարտել էր Բրիտանիայի Թագավորական ռազմական ակադեմիան։ 2012-ին սկսել էր աշխատել Ղազախստանի ՊՆ Գլխավոր հետախուզական վարչությունում, որտեղ ծառայել էր մեկ տարի։