ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի Вестник АТОР հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրումները կվերսկսի հարևան երկրների հետ։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի ԱՊՀ մի շարք երկրներ՝ այդ թվում Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։ Նման որոշման պատճառը, առաջին հերթին՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացումն է, բացի այդ, սեպտեմբերին արդեն ծրագրվում է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրություն սկսել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով այլ երկրների հետ կանոնավոր և չարթերային թռիչքները դադարեցրել է մարտի 27-ից։ Ներկա դրությամբ, Ռուսաստանը սահմանները բացել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Տանզանիայի և Շվեյցարիայի հետ: