Երևան քաղաքում՝
Օգոստոսի 13-ի երեկոյան, 14-17-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղոումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ին առանձին շրջաններում՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: