Ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգ կհաստատվի

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը։

Այս կարգով կարգավորում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

Իրավական ակտի ընդունման նպատակն է ստեղծել մեխանիզմներ դպրոցահասակ երեխաներին արդյունավետ, ապահով և որակյալ ուսումնական գործընթացում ընդգրկելու համար:

Առաջարկվող լուծումներն ուղղված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնության ցուցաբերմանը, դասապատրաստումներին աջակցմանը, ինքնուրույն սովորելու կարողությունների, ստեղծագործական ունակությունների զարգացմանը:

Հաստատությունում Երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են.

1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` Հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,

2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը:

Ակնկալվում է հավելյալ կրթական աջակցության տրամադրում երեխաների այն խմբերին (կրթության առանձնահատուկ պայմանների, այդ թվում ցածր առաջադիմությամբ), որոնք ունեն դպրոցներում արդյունավետ ընդգրկման խնդիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել