229 նոր դեպք, 3 մահ, ևս 4 մահ՝ այլ պատճառով․ կորոնավիրուսի վերջին տվյալները

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից.

  • 33897-ն` առողջացած,
  • 809-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 3-ն են)
  • 6079 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 238–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 180497 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 229 նոր դեպք և 405 առողջացած, կատարվել է 1465 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել