Մինսկում ոստիկանությունը կրակ է բացել պատշգամբներից բղավող մարդկանց ուղղությամբ

Մինսկում ոստիկանությունը կրակ է բացել մարդկանց վրա, որոնք աջակցում էին ցուցարարներին պատշգամբներից։ Այս մասին հայտնում է Sputnik Беларусь-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ձերժինսկու պողոտայում ՝ Գրուշևկա մետրոյի կայարանի հարևանությամբ:

«Ոստիկանները մեքենաներից սկսեցին վազել հավաքված ցուցարարների ուղղությամբ: Ակցիայի մասնակիցները շտապեցին փախչել: Մոտակա բարձրահարկ շենքերի պատշգամբներից մարդիկ բղավում էին նրանց, օգնում թաքնվել, ի պատասխան ոստիկանները սկսեցին կրակել նրանց ուղղությամբ: Նրանք մի քանի անգամ կրակել են պոմպային հրացաններից», – հայտնում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ Բելառուսի վերջին նախագահական ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի, հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում էին հինգ թեկնածուներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերչենը:

Ընտրատարածքների փակվելուց հետո Միսնկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են սկսվել, մարդիկ համաձայն չեն հրապարակված թվերի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել