Ես չեմ ուզում արյուն և բռնություն․ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսանյութ է հրապարկել

Բելառուսի նախագահի արդեն նխակին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսանյութ է հրապարկել, որում կոչ է անում իր կողմնակիցներին դադարեցնել բողոքի ցույցերը:

Այս մասին գրում է Meduza-ն։

«Շնորհակալ եմ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Բելառուսի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը: Երախտագիտությամբ և ջերմությամբ դիմում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս ամբողջ ընթացքում աջակցել են ինձ»,- իր խոսքում նշում է Սվետլանա Տիխանովսկայան։

Նա նաև կոչ է արել քաղաքացիներին չգնալ հրապարակներ ու չվտանգել սեփական կյանքերը։ «Ես չեմ ուզում արյուն և բռնություն»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ՝ ընտրատարածքների փակվելուց հետո, Միսնկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են սկսվել, մարդիկ համաձայն չեն հրապարակված թվերի հետ։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։

https://www.facebook.com/forbesrussia/videos/769053927258772/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել