Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել ամբողջ կազմով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Մոհամմեդ Հասանին:

«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության հրաժարականի մասին», – ասել է Հասանը կառավարության նիստից հետո:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է մոտ 150 մարդ, քաղաքում մի քանի օր շարունակվում էին զանգվածային բողոքի ցույցերը: Ակցիայի մասնակիցների պահանջներից մեկը երկրի նախագահի և վարչապետի հրաժարականն էր: Օգոստոսի 8-ին ցուցարարները գրավել են չորս նախարարությունների շենքեր, սակայն բանակին հաջողվել է դուրս մղել նրանց: Ըստ տեղական ՆԳՆ-ի, անկարգությունների արդյունքում անվտանգության ուժերի մեկ անդամ է զոհվել, ավելի քան 700 մարդ վիրավորվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել