Հրապարակվել են Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների exit poll-ի արդյունքները

Հրապարակվել են Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների exit poll-ի արդյունքները։ Սա պաշտոնական հարցման արդյունքներ են, քանի որ Բելառուսում արգելված է քաղաքացիների շրջանում անկախ հարցումներ անցկացնել ընտրությունների վերաբերյալ և արդյունքների մասին որևէ այլ տվյալ կամ կանխատեսում չկա։

1․ Լուկաշենկո – 79,7 տոկոս,
2․ Տիխանովսկայա- 6,8 տոկոս,
3․ Կանոպացկայա- 2,3 տոկոս,
4․ Դմիտրիև- 1,1 տոկոս,
5․ Չերչեն- 0,9 տոկոս,
6․ Բոլորին դեմ` 9,2 տոկոս։

Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների հիմնական օրն է։

Ընդդիմության թեկնածու է համարվում Սվետլանա Տիխանովսկայան, որի ամուսինը այժմ կալանավորված է, և որին թույլ չեն տվել գրանցել իր թեկնածությունը։

Սվետլանա Տիխանովսկայան նշում էր, որ եթե նրանք հաղթեն ընտրություններում, ապա կկազմակերպեն նախագահի նոր ընտրություն, որին կկարողանան մասնակցել այն թեկնածուները, որոնց թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։

Տիխանովսկայանի մամուլի խոսնակը  Дождь հեռուստաընկլերության եթերում հայտնել է, որ exit poll-ի արդյունքները կեղծված են։

Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահը (1994 թվականից մինչև հիմա) Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել