2019 թվականին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վաստակել է 147,9 միլիոն ռուբլի, այս մասին նշվում է նրա հայտարարագրում, հայտնում է Meduza-ն:
Մեկ տարվա ընթացքում Կադիրովի եկամուտը աճել է 20 անգամ. 2018-ին նա հայտարարագրել է 7,8 միլիոն ռուբլի: Կադիրովի կնոջ եկամուտը աճել է 2018 թ.-ի 60 հազար ռուբլիից մինչև 2019 թ.-ին 2.4 միլիոն ռուբլի:
Անցած տարվա ընթացքում Չեչնիայի ղեկավարը ձեռք է բերել 28.4 հազար քմ մակերեսով հողամաս: Կադիրովին է պատկանում նաև 3,6 հազար քմ մակերեսով հողամաս և 2344 քմ մակերեսով բնակելի շենք:
Հայտարարագրում Կադիրովի և նրա կնոջ եկամտի աղբյուրների (օրինակ ՝ անշարժ գույքի կամ արժեթղթերի վաճառք) վերաբերյալ տեղեկություններ չկան:
2011-ին, Կադիրովը, պատասխանելով BBC-ի ռուսական ծառայության այն հարցին, թե որոնք են Չեչնիայի ֆինանսավորման աղբյուրները, ասել է, որ Ալլահն է «փող տալիս հանրապետությանը։ Ես չգիտեմ: Փողը գալիս է ինչ-որ տեղից»: