Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Նարեկ Վիկտորի Մելքումյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար»։